Posted in 3-րդ ուսումնական շրջան, Մայրենի 7-րդ դասարան

Տնային աշխատանք

150.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալփսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:



151.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ, գոյական
ոչնչանալ-ոչինչ, դերանուն
սիրել-սեր, գոյական
փափկել-փափուկ, ածական
գրկել-գիրկ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ, գոյական
շիկանալ-շեկ, ածական
վարդագունել-վարդ, գույն, գոյական
ուղղել-ուղիղ, ածական
ապշել-ապուշ, ածական

152.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատ դարձավ:
Զայրույթից նա գունատվեց


Տերևները սկսել են դեղին դառնալ:
Տերևները սկսեցին դեղնել։


Նրանք միմյանց հանդեպ  ջերմ են դարձել;
Նրանք միմյանց հանդեպ ջերմացել են։

Այդ պատմությունից էլ  առաջ եկավ անվանումը:
Այդ պատմությունից էլ առաջացավ անվանումը


Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց:
Լուսացավ, և նոր օր սկսվեց։


Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են։


Նա իր փայտիկով քար դարձրեց քաղաքը:
Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը։

153.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:

Քնել, պարել, ուտել, մրսել, լսել

Տաքանալ, վախենալ, լուսանալ, թնդալ, գնալ

154.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
կսովորես-երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
գրեցինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
գնալու են-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
վազել ենք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
կռվեցին-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
հավատում եմ-առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ
կփայլեն-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
տխրեցիր-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ