Posted in Մայրենի

Տնային Աշխատանք

Առաջադրանքներ`

1.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։
Երբեք ոչ-մի դեպքում չի կարելի մարդուն արտաքինով դատել, քանի որ առաջին հայացքից մարդ կարող է ունենալ հասարակ և աղքատ տեսք, բայց ներքուստ կարող է հարուստ լինել բարությամբ, հոգատարությամբ և ջերմությամբ:

2.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Եպիսկոպոս – բարի և հոգատար մարդ, որը անհանգստանում է ոչ միայն իր այլ նաև ժողովրդի համար:
Փայտահատ – հասարակ ծերունի, որը ապրում էր իր կյանքով և բավարարվում էր այն ամենով ինչ ունի:

3.Ի°նչ է քեզ համար արդարությունը։
Արդարությունն դա՝ ազնվությունն է, բարությունը:

4.Ի°նչն է քեզ համար կարեւորը` մարդու ներաշխարհի, թե° նյութական հարստությո°ւնը. ինչո°ւ։
Ես այն մարդկանցից եմ, որոնց համար գումարը, արտաքինը ընդհանրապես կարևոր չէ: Ինձ համար ամենակարևորը դա մարդու ներաշխարհն է, օրինակ՝ ինչ հոբբիներ և հետաքրքրություններ ունի նա, կամ ի՞նչ ժանրի ֆիլմեր է սիրում դիտել և սիրու՞մ է նա ընդհանրապես դիտել ֆիլմեր թե ոչ: Մի խոսքով, եթե իմ և այլ մարդու հետաքրքրությունները համընկնում են, ապա ես մեծ սիրով սկսում եմ շփվել այդ մարդու հետ:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք

Պատմությունը ուղղակի հիանալի էր, այն ինձ շատ դուր եկավ: Ինչպես պատմությունում այդպես էլ կյանքում, ամենահասարակ մարդը կարող է մեծ դեր տանել բոլորի համար: Պատմությունը կարդալուց հետո՝ հասկացա, որ երբեք ոչ-մի դեպքում չի կարելի մարդուն դատել արտաքինով:

Posted in italiano

Ամանորը Իտալիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել։