Posted in Պատմություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ է ստեղծվել Խեթական պետությունը:
    Խեթական պետությունը ստեղծվել է փոքր Ասիայի թերակղզում:
  2. Ե՞րբ Խեթական պետությունը հասավ իր հզոորության գագաթնակետին, ի՞նչ նվաճումներ իրականացրին Խեթերը:
    Ք. ա. 14-ից 12-րդ դարերում Խեթական պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին, նրանք նվաճեցին Միտաննին, որից հետո հասան մինչև Եգիպտոսի սահմանները:
  3. Ե՞րբ և որտե՞ղ է կազմավորվել Միտաննի պետությունը:
    Միտտանի պետությունը կազմավորվել է Միջագետքում, Փոքր Ասիայում, Ասորիքում և Հայկական լեռնաշխարհի մի մասում:
  4. Որտե՞ղ էին տեղակայված փյունիկյան քաղաքները: Դրանցից որո՞նք էին առավել հզոր:
    Միջերկրական ծովի արևելյան ափին փռված էին Փյունիկյան քաղաքները, որոնցից առավել հզորն էին Բիբլոսը, Սյուդոնը և Տյուրոսը:
  5. Ե՞րբ և որտե՞ղ է հիմնվել Կաթագեն քաղաքը:
    Ք. ա. 9-րդ դարի վերջին, Աֆրիկայի հյուսիսում՝ Փյունիկացիները ստեղծեցին Կաթագեն քաղաքը:
  6. Առաջին այբբենական գիրը որտե՞ղ է ստեղծվել:
    Առաջին այբենական գիրը, ստեղծել են Փյունիկացիները:
Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

65. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր,  արջեր,  փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, ձներ, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:

Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ:

66. Բաոակապակցություններ  կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ, ինչի՞ն:

ծանոթանալ մրցակցի հետ, ծանոթանալ կարծիքին, ծանոթանալ տեսակետին, ծանոթանալ գրքին, ծանոթանալ մեքենային, ծանոթանալ աղջկա հետ, ծանոթանալ տղայի հետ, ծանոթանալ զբոսաշրջիկի հետ։