Posted in Մաթեմատիկա-6 դաս.

Պարապմունք 53

1.GEOGEBRA ծրագրի ուսումնասիրություն:

2. Կոորդիանատային համակարգում հերթով  նշիր այս կետերը, հերթականությամբ միացրու հատվածներով, ինչ պատկեր կստանաս:
(4;-3)(2;-3),(2;-2)(4;-2)(4;-1),(3;1)(2;1)(1;2)(0;0)(-3;2).(-4;5),
(0;8),(2;7),(6;7),(8;8),(10;6),(10;2),(7;0),(6;2),(6;-2),(5;-3),(4;-3),
(4;-5),(3;-9),(0;-8),(1;-5),(1;-4),(0;-4),(0;-9),(-3;-9),(-3;-3),(-7;-3),(-7;-7),
(-8;-7),(-8;-8),(-11;-8),(-10;-4),(-11;-1),(-14;-3),(-12;-1),(-11;2),(-8;4),(-4;5):




3. Ստեղծագործական աշխատանք: Հետևելով նախորդ առաջադրանքներին, Ինքդ հորինիր այնպիսի կետերի հերթականություն, որոնք կոորդինատային համակարգում միացնելով հատվածներով,  կստացվի ինչ որ հետաքրքիր պատկեր: Աշխատանքդ ուղարկիր ինձ՝ l.hakobyan@mskh.am: Լավագույն աշխատանքը կտեղադրեմ կայքում, սիրով սպասում եմ:

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝ Միրգ, կախարդանք, երգիչ, նպատակ, մարզիկ, ամիս, իրադարձություն, ծանոթություն, թերևս

·         Ածականներ՝ կտրիճ, հիշաչար,  խիզախ, անօթևան, դժգույն, մտահոգ, վեհորեն

·         Թվականներ՝ տասնհինգ, վեց, չորս

. Բայ ՝ ձերբակալել, քայլել, մաքրել, հնազանդվել, վազել

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:

կախարդական,հմայիչ,վախկոտ,երազկոտ,գրավիչ։

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 

Ինչպես տեսնում ես ՝ այսօր հրաշալի եղանակ է։
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:

Ճանապարհին մոտ այգին պատել էին գեղեցիկ ծաղիկները։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:

Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտերը ծփում էին և դաշտում խաղաղություն էր տիրում։
4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական  երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեք-ը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդ մասը քնած  է անցկացնում: